Լոնդոնի «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը դրական դոպինգ թեստ է հանձնել նոյեմբերին Ուկրաինայի ազգային հավաքականի խաղերից հետո, հայտնում է The Athletic-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշմամբ Մուդրիկը ժամանակավորապես որակազրկվել է և չի կարողանա մասնակցել ֆուտբոլային հանդիպումներին։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը յոթ հանդիպում է անցկացրել, սակայն ակտիվ գործողություններով աչքի չի ընկել։