Լուիս Էնրիկե. «Նրանք այս տարի ավելի ուժեղ են դարձել հարձակման և պաշտպանության ոլորտում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի «Մոնակոյի» հետ խաղից առաջ խոսել է սպասվող խաղի մասին։

Լիգա 1-ի 15 տուրից հետո ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով գերազանցելով «Մոնակոյին» և «Մարսելին»։

««Մոնակոն» այս տարի ավելի ուժեղ է դարձել հարձակման և պաշտպանության ոլորտում։ Հիմա նրանց համար ավելի դժվար է գոլ խփել։ Այս հանդիպումը ՊՍԺ-ին կնախապատրաստի այն ամենին, ինչ մեզ սպասվում է Սուրբ Ծննդյան ընդմիջումից հետո։

«Մոնակոն», անկասկած, այս մրցաշրջանում ամենածանր մրցակիցներից մեկն է, ինչպես նախորդ տարի։ Սակայն «Բարսելոնայի» հետ խաղում (2։1) կարևոր դեր խաղաց մեկ հանգամանք՝ «Բարսան» երկար ժամանակ խաղում էր 10 հոգով։ Բայց, իհարկե, «Մոնակոն» շատ բարձր մակարդակ ունի։

Նրանց թիմում կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ։ Հեշտ չէ խաղալ այնպիսի մրցակիցների դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կատարելագործվել են պաշտպանությունում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Մոնակոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։