Հանս-Դիտեր Ֆլիկը փոխել է վերաբերմունքը թիմի հարձակվողի նկատմամբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը սկսել է այլ վերաբերմունք ունենալ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ։

Ինչպես հայտնում է լրագրող Սերգի Կապդևիլային, 36-ամյա լեհ ֆուտբոլիստը այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ Ֆլիկի համար։ Նշվում է, որ դա այժմ վերաբերում է թիմի բոլոր ֆուտբոլիստներին։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։