«Ասթոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2023/24 մրցաշրջանում իր դիրքում լավագույնը։
Հարկ է նշել, որ նախկինում 32-ամյա Մարտինեսը հեղինակավոր France Football ամսագրի կողմից ստացել էր մրցաշրջանի լավագույն դարպասապահի մրցանակը։ Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ 15-ը առանց գոլ բաց թողնելու:
Այս պահին ընթանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ու մարզիչների պարգևատրման արարողությունը։