Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Յուվենտուս»։
Ինչպես հայտնում է RB Sport-ը, թուրինցիները մտադիր են ձմռանը ձեռք բերել 24-ամյա կիսապաշտպանին։ Բացի այդ, Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։
Այս մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 մլն եվրո։