Բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն, ով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու թոփ ակումբների տեսադաշոտւմ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին իրենց շարքերն են ցանկանում բերել Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»: Ակումբները պատրաստ են մոտ 55-65 միլիոն եվրո հատկացնել բրազիլացուն գնելու համար։
Պեդրոն խաղում է «Բրայթոնի» կազմում անցած ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Ժոաոն մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։