Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. ««Լիվերպուլը» երբեք չի հայտարարել իմ պայմանագրի երկարաձգման մասին»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնել է, որ եթե երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, մամուլի ծառայությունը դա չի հրապարակի։

«Ես ակումբում եմ 20 տարի և այս ընթացքում չորս կամ հինգ անգամ երկարաձգել եմ պայմանագիրս, բայց ոչ մեկը չի հրապարակվել։ Դա տեղի չի ունենա հաջորդ երկարաձգման դեպքում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման և կատարել չորս գոլային փոխանցում։