«Մրցավարը 11 մետրանոց չնշանակեց». Մադրիդի «Ռեալը» հաղորդագրություն է տարածել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Լա լիգայի 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղի վերաբերյալ զեկույց, որտեղ իր դժգոհությունն է արտահայտել հանդիպման մրցավարական վիճահարույց որոշումների մասին։

«75-րդ րոպեին տեղի ունեցավ հանդիպման ամենասկանդալային դրվագը: Մումինը տուգանային հրապարակում հստակ տապալեց Վինիսիուսին, սակայն Մարտինես Մունուերան (խաղի գլխավոր մրցավար ) 11 մետրանոց չնշանակեց։ Բացի այդ, Գոնսալես Ֆուերտեսը, ով աշխատում էր VAR-ում, չմիջամտեց»,- ասվում է մադրիդյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 17 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Անչելոտտիի թիմը վաստակել է 37 միավոր։