Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերից մեկի մարզիչը հրաժարական է տվել։ Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, «Վուլվերհեմփթոնը» հեռացրել է Գարի Օ՛Նիլին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Սակայն ակումբից պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Օ’Նիլի պաշտոնանկությունը չի կարելի անսպասելի անվանել։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ շաբաթ օրը կայանալիք «Իպսվիչի» դեմ հանդիպումը մասնագետի համար ճակատագրական կլինի։
«Գայլերը» իրենց խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեցին աութսայդերների պայքարում։
Ներկայումս «Վուլվերհեմփթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է։ Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկացնեն դեկտեմբերի 22-ին՝ «Լեսթերի» դեմ։