«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը հայտնվել է «Միլանի» տեսադաշտում։ Մերսիսայդցիների ղեկավարությունը հետաքրքրված է կոլումբիացու հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, սակայն կոլումբացին պահանջում է կրկնապատկել իր ներկայիս աշխատավարձը։
Մյուս ակումբները, այդ թվում՝ «Միլանը», վերահսկում են իրավիճակը։ Ըստ Anfield Watch-ի՝ «ռոսոներիների» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել հարձակվողի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը:
Լուիս Դիասի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 80 մլն եվրո։
Դիասը անցկացրած 22 խաղում խփել է ինը գոլ և երեք արդյունավետ փոխանցում։