Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո մի քանի ամսով առաջ է անցել վերականգնողական փուլում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին արդեն սկսել է վազքային վարժությունները և մտադիր է խաղադաշտ վերադառնալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: