Puma-ն պատասխանել է Մարկ Կուկուրելլային

Puma-ն արձագանքել է Մարկ Կուկուրելլայի հետ կապված իրավիճակին։

Վերջին տուրում «Թոթենհեմը» Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղի առաջին խաղակեսում 7 րոպեի ընթացքում երկու գոլ խփեց «Չելսիին», այն բանից հետո, երբ Կուկուրելլան երկու անգամ սայթաքեց սեփական կիսադաշտում հակառակորդի գրոհների ժամանակ։

Այս դրվագներից հետո Կուկուրելլան փոխեց իր Puma Future 8 կոշիկները ուրիշների։ «Չելսին» ի վերջո հաղթեց հանդիպումը 4-3 հաշվով, իսկ Կուկուրելան խաղակոշիկները փոխելուց հետո գոլային փոխանցում կատարեց Ջեյդոն Սանչոյին։

Խաղից հետո խաղացողը աղբամանում տեղադրել է իր առաջին կոշիկների լուսանկարը՝ «ներողություն, կապույտներ» մակագրությամբ: Մի քանի րոպե անց իսպանացին ջնջել է հրապարակումը։

Այժմ Puma-ն տեղադրել է Կուկուրելլայի լուսանկարը և խոտածածկի վրա սայթաքելու վտանգի մասին նախազգուշացնող ցուցանակ։

«Կարևորը ոչ թե ինչպես եք սայթաքել, այլ այն, թե ինչպես եք վերադարձել», – ասվում է Puma-ի հայտարարության մեջ: