«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմը վատ է հանդես գալիս մարզումների համար ժամանակի սղությունից։
Հոկտեմբերի վերջից «քաղաքայինները» անցկացրել են տասը հանդիպում, որոնցում կրել են յոթ պարտություն, երկու անգամ ոչ-ոքի խաղացել և միայն մեկ հաղթանակ տարել։ Կիրակի օրը «Սիթին» տանը կհանդիպի իր գլխավոր մրցակցի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Կան բաներ, որոնք մենք պետք է ուղղենք և մարզվենք, որպեսզի խաղացողները ավելի լավը դառնան: Բայց ե՞րբ պետք է դա անենք: Խաղի հաջորդ օրը ֆուտբոլիստները վերականգնվում են, իսկ մարզվում են միայն նրանք, ովքեր չեն խաղացել: Յոթ-ութ հոգի, ակադեմիա։
Մենք ժամանակ չունենք մշակելու բոլոր սխալները, որոնցից շատերը կան»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։