«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Plettigoal-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարմիր սատանաների» ղեկավարությունը բարձր է գնահատում ֆուտբոլիստի հնարավորությունները և պատրաստ է նրա համար պայքարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Էդերսոնի աշխատանքային պայմանագիրը «Բերգամասկերի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ 25-ամյա կիսապաշտպանը «Ատալանտայում» հանդես է գալիս 2027 թվականի ամառվանից։
Transfermarkt պորտալի փորձագետները Էդերսոնի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 16 հանդիպում։ Էդերսոնը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։