«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող է գտել

2024/2025 մրցաշրջանի ավարտին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Լիվերպուլից»։

Այդ պատճառով մերսիսայդյան ակումբը ուսումնասիրում է աջ պաշտպանների շուկան: Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ «Լիվերպուլի» շորթ ցուցակում ընդգրկված է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Ժերեմի Ֆրիմպոնգը:

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 40 միլիոն եվրոյի գնման տարբերակ: Նշվում է, որ Ֆրիմպոնգի գործակալը վերջերս հրավիրվել էր Չեմպիոնների լիգայի խաղին, որտեղ «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։

Այս մրցաշրջանում 24-ամյա Ջերեմի Ֆրիմպոնգը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։