Fastex Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Նոան» 7։1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։
13-րդ րոպեին «Նոային» առաջ է մղել Վիրջին Պինսոնը։ 10 րոպե անց՝ 23-րդ րոպեին Գոնսալո Գրեգորիոն կրկնապատկել է «Նոայի» առավելությունը, իսկ 26-րդ րոպեին Գոնսալո Սիլվան հեռահար հարվածով երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը։
«Վեստ Արմենիայից» ֆուտբոլիստ Մարտին Գրիգորյանը, 43-րդ րոպեին մեկ գնդակ ետ է բերել։ Առաջին խաակեսն ավարտվել է 1։3 հաշվով։
Երկրորդ խաղակեսում 62-րդ րոպեին Ուլադ Օմարը խաղի հաիվը դարձրեց 4։1։
Գոնսալո Գրեգորիոն խաղի վերջնամասում երեք գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը 75, 83, 86։
Այս հաղթանակից հետո «Նոան» 40 միվորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։