Կառլո Անչելոտտի․ «Միգուցե նա պետք է ավելի շատ կալիում ընդունի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի խաղից հետո (3:3) կատակել է «Ռայո Վալեկանոյի» դարպասապահի մասին։

Խաղի ընթացքում Աուգուստո Բատալյան մի քանի անգամ ընկել է խոտածածկին, բողոքելով ոտքի ցավից, ինչի պատճառով էլ դարպասապահը դիմել է պահեստային մրցավարին։

«Դա լավ է: Միգուցե նա պետք է ավելի շատ կալիում ընդունի՞: – ծիծաղել է «Ռեալի» մարզիչը։