Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Լա Լիգայի 17-րդ տուրի խաղում «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիին (3:3):
«Մենք առաջ անցանք հաշվի մեջ, և մեր տուգանային հրապարակում չկար վստահություն: Մինչև 3:2 մենք շատ լավ էինք խաղում։ Բաց թողնելով՝ պայքարեցինք մինչև վերջ։
Սա ոչ-ոքի չէ, ինչպես «Մալյորկայի» (1:1) և «Լաս Պալմասի» (1:1) հետ: Սա այլ ոչ-ոքի է, ես գոհ եմ։
«Մալյորկայի» և «Լաս Պալմասի» հետ ոչ-ոքիներից հետո ես նյարդայնանում էի, իսկ այսօր՝ ոչ, քանի որ այսօր տեսա թիմային ելույթ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։