Կառլո Անչելոտտի․ «Ես չեմ ուզում քննարկել նրա արարքները»

Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտիին հարցրել են թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի պահվածքի մասին։

«Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման ժամանակ հարձակվողը հաճախ էր դիմում մրցավարներին։

«Ես չեմ ուզում քննարկել Վինիսիուսի արարքները»,- Մարզչի խոսքերը հայտնում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռայո Վալեկանո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է «Լոս Բլանկոսի» 20 հանդիպման։

Հարձակվողը դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։