«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Ֆուլհեմի» հետ ոչ-ոքին (2:2):
«Շատ բան տեղի ունեցավ, բայց ինձ համար գլխավորն այն էր, թե որքան տպավորիչ խաղացինք տասը հոգով: Արդյունքը հիասթափեցնող է, եթե հաշվի առնենք, որ մենք տանը խաղացինք «Ֆուլհեմի» հետ: Խաղում երկար դադարներ եղան, և դա գուցե օգնեց մեզ։
Մենք վազեցինք այնպես, կարծես 11 հոգի էինք։ Հավասար ուժերով մենք ավելի շատ խնդիրներ ունեինք, քան հեռացումից հետո։ Կարմիր քարտերը լինում են, և լավ է, որ մենք ունենք թիմ, որին հաղթելը շատ դժվար է։
Մենք պարտվեցինք «Նոթինգհեմ Ֆորեսթին», իսկ միավորներ կորցրեցինք «Արսենալի» ու «Նյուքասլի» հետ խաղում: Չէինք ցանկանում միավորներ կորցնել «Նոթինգհեմի» և «Ֆուլհեմի» հետ տնային հանդիպումներում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։