«Բավարիան» առաջին պարտությունը կրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։ Վենսան Կոմպանիի թիմը 1։2 հաշվով պարտվեց «Մայնցին»։ Խաղից հետո մյունխենյան թիմի մարզիչը ամփոփել է հանդիպումը։
«Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որը կյանք ու ոգի ուներ և պատրաստ էր պայքարել յուրաքանչյուր գնդակի համար։ Չեմ կարծում, որ մենք չէինք ուզում կռվել։ Մենք դա արեցինք, բայց նախկինում ավելի լավ էինք գործում այս առումով»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, «Բավարիան» կհյուրընկալվի «Լայպցիգին»։ Սա մյունխենցիների վերջին հանդիպումը կլինի 2024 թվականին։