«Մրցավարը նյարդայնացած էր թվում». Վիրջիլ վան Դեյկը՝ «Ֆուլհեմի» հետ խաղի մասին

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը ամփոփել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղը (2։2)։

Հիշեցնենք, որ 17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ մերսիսայդցիների պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։

«Հիանալի վերադարձ, դա շատ լավ է։ Հիասթափեցնող է, որ մենք մնացինք տասը հոգով, բայց ես ուրախ եմ, որ մենք կարողացանք շարունակել պայքարը և փորձեցինք հնարավորություններ ստեղծել։ Հանդիպումը կարող էր ավելի լավ ստացվել, մենք ի գիտություն ընդունեցինք տեղի ունեցածը և առաջ շարժվեցինք։

Ես խոսեցի «Ֆուլհեմի» ֆուտբոլիստների հետ և մեզ թվաց, որ մրցավարը նյարդայնացած է։ Ես զգացի, որ նա ճիշտ չի շփվում Էնդրյու Ռոբերտսոնի հետ։ Բայց մեղքը չի կարելի բարդել մրցավարի վրա։

Մենք բոլորս խոսում ենք մրցավարներին պաշտպանելու անհրաժեշտության մասին, բայց ես չկարողացա խոսել նրա հետ։ Դա չպետք է մեծ բան լինի, քանի որ միավորները չկորցրին նրա պատճառով»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն։