Ռուբեն Ամորիմ․ ««Մանչեսթեր Սիթի» հետ կապված նման ոչինչ չի եղել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին հարցրել են նրան «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին լուրերի մասին:

Ընթացիկ մրցաշրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պորտուգալացին, ով այն ժամանակ գլխավորում էր «Սպորտինգը», Խոսեպ Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածուն էր։ Ենթադրվում էր, որ «քաղաքայինների» նոր մարզական տնօրեն Ուգո Վիանան կհրավիրի Ամորիմին, եթե իսպանացին հեռանա ակումբից։

Ավելի ուշ 39-ամյա Ամորիմը ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, իսկ քիչ անց Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ մինչև 2027 թվականը։

«Երբ ես խոսեցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ես ոչ մի կասկած չունեի։ Ես արդեն պատկերացնում էի, թե ինչ տեսք կարող է ունենալ։ Սիթիում Գվարդիոլային փոխարինելու պլաններ չեն եղել։ «Մանչեսթեր Սիթի» հետ կապված նման ոչինչ չի եղել»,- Ամորիմի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ով խոսել է կիրակնօրյա մանչեսթերյան դերբիի նախօրեին։