«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը չի շտապում փոխել ակումբային գրանցումը։ Բրազիլացու համար սա ամենահաջող մրցաշրջանը չէ, նա վնասվածքների պատճառով բաց է թողնում հանդիպումների մեծ մասը։
Վերջերս մամուլում լուրեր հայտնվեցին ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի մասին հայրենիք՝ «Ֆլումինենսե» ակումբ: Ինչպես հայտնում է TNT Sports-ը, Ռիչարլիսոնին չի հետաքրքրում կարիերան շարունակելու այս տարբերակը։
27-ամյա ֆուտբոլիստը դեռ մտադիր է իրեն դրսևորել լոնդոնյան ակումբի կազմում։
«Թոթենհեմը» Ռիչարլիսոնին ձեռք է բերել 2022 թվականի ամռանը «Էվերթոնից» 58 միլիոն եվրոյի դիմաց։ Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները հարձակվողի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։