Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ (2։2)։ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Opta-ի՝ այն ժամանակ Սալահը «Լիվերպուլի» կազմում հասել է 100 գոլային փոխանցման նշագծին բոլոր մրցաշարերում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» շարունակում է մնալ Անգլիայի առաջնության առաջատարը։