Միկել Արտետան նվեր է տվել խաղը լուսաբանող լրագրողին, ով երեխայի է սպասում

Օրերս «Արսենալը» Չեմպիոնների լիգայի խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ։ Լոնդոնյան թիմը 3։0 հաշվով հաղթանակ է տարել։

«Զինագործների» երկրպագու Լորա Վուդսը խաղը լուսաբանել է մարզադաշտից TNT Sports-ի համար: Այժմ նա երեխայի է սպասում։ Խաղից հետո Արտետան մոտեցել է Վուդսին ու նրան նվեր տվել՝ մանկական կոմբինեզոն «Arsenal» ապրանքանիշի խանութից։

«Դա զարմանալի էր», – Վուդսը կիսվել է իր արձագանքով սոցիալական ցանցերում:

Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, սեփական հարկի տակ «Էվերթոնի» հետ Անգլիայի առաջնությունում։

«Արսենալն» այս պահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։