Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն France Football-ի վարկածով ճանաչվել է 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։
Ինչպես հաղորդում է AS-ը, Ֆրանսիայի հավաքականում Մբապպեի նախկին թիմակիցները՝ Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն, քվեարկության ժամանակ Կիլիանին չեն ընդգրկել լավագույն 3-յակում։
Բենզեման քվեարկել է Էդուարդո Կամավինգայի, Բրեդլի Բարկոլի և Ուորեն Զաիր-Էմերիի օգտին։ Կանտեն քվեարկել է Ուիլյամ Սալիբի, Ժյուլ Կունդեի և Կամավինգայի օգտին։