«Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Գանցկոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել թուրինյան ակումբ, հայտնում է Sky Sport-ը։
Թուրինյան ակումբը ֆուտբոլիստի համար պայմանագիր է պատրաստել մինչև 2029 թվականը։ «Ֆեյենորդն» իր աստղի համար պահանջում է 35-ից 40 միլիոն եվրո։
Սպասվում է, որ հունվարին «Յուվենտուսը» կփորձի վարձակալել պաշտպանին՝ հետագայում նրան գնելու պարտավորությամբ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։