Խուլեն Լոպետեգի․ «Հրաշք է, որ նա ողջ է մնացել»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է թիմի հարձակվող Միխայիլ Անտոնիոյի մասնակցությամբ վթարը։

Խաղացողի մեքենան մեծ վնաս է ստացել ծառերի հետ բախումից հետո։ Մոտ 45 րոպե է պահանջվել, որպեսզի Անտոնիոյին դուրս բերեն մեքենայից։ Մարզիկը լուրջ վնասվածք է ստացել, իսկ նրա ապաքինումը կտևի մոտ մեկ տարի։

«Մենք պատրաստվում ենք այցելել նրան: Մենք ուրախ ենք, որ նա ապաքինվում է։ Լավագույն նորությունն այն էր, որ մենք կարողացանք խոսել Անտոնիոյի հետ: Նայելով ավտովթարի հետևանքներին՝ հրաշք էր որ Մայքլը ողջ մնաց»,- լրագրողներին ասել է Լոպետեգին:

Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Վեսթ Հեմը» կանցկացնի դեկտեմբերի 16-ին՝ «Բորնմութի» դեմ։