Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքում լուսանկարներ են հրապարակվել ակումբի միջոցառումից։
Մադրիդի «Ռեալի» տղամարդկանց և կանանց ֆուտբոլի և բասկետբոլի թիմերը մասնակցել են Սուրբ Ծննդյան ճաշին:
Լուսանկարից երեւում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ինչպես նաեւ «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Սակայն լուսանկարներում բացակայում է աստղային ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Ինչպես հայտնում է Relevo-ն, Մբապեն չի գնացել սուրբծննդյան ընթրիքի ջերմության և ընդհանուր վատառողջության պատճառով։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, «Ռեալը» Իսպանիայի առաջնության հանդիպում կանցկացնի «Ռայո Վալեկանոյի» հետ։