«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնել է BBC-ն։
Ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Դեկտեմբերի 1-ին կայացած հանդիպումը չի ավարտվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կենթարկվի դեֆիբրիլյատորի վիրահատության, որը կկանխի սրտի կանգը։