Կառլո Անչելոտտի․ «Նա վերջապես մոտ է խաղադաշտ վերադառնալուն»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Ավստրիացին խաչաձև կապանների պատռվածքի պատճառով դուրս մնաց հայտացուցակից դեռ անցյալ տարվա դեկտեմբերին: Ընթացիկ մրցաշրջանում մամուլում բազմիցս տարածվել է ֆուտբոլիստի վերականգնման ընթացքում առաջացած բարդությունների մասին տեղեկությունները, սակայն այժմ Անչելոտտին ինքը հաստատել է Ավստրիացու մոտալուտ վերադարձը:

«Նա վերջապես մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Մենք շատ ուրախ ենք, սպասում ենք նրան»,- «Լոս Բլանկոսի» ղեկավարի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հավանական է, որ 32-ամյա կենտրոնական պաշտպանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ նոր տարվա սկզբին: Մինչ վնասվածքը նա «Ռեալի» կազմում անցկացրել է 102 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։