«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է առաջիկա դերբիի կարևորության հարցին:
Կիրակի օրը կայանալիք Պրեմիեր լիգայի խաղում Ռուբեն Ամորիմի թիմը արտագնա խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Քաղաքայինները» խաղին մոտենում են ճգնաժամային՝ յոթ պարտություն, երկու ոչ-ոքի և միայն մեկ հաղթանակ բոլոր մրցաշարերի վերջին տասը հանդիպումներում։
«Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթանակը: Ոչինչ չի փոխվի։ Պետք է խաղ առ խաղ մտածենք, իսկ յուրաքանչյուր հաղթանակից հետո պետք է անհապաղ ուշադրություն դարձնել հաջորդ հանդիպմանը։
Այժմ մենք լիովին կենտրոնացած ենք «Սիթիի» վրա, իսկ հետո ժամանակ կունենանք մտածելու, թե ինչ է լինելու հաջորդը: Մեզ ընդամենը երեք միավոր է պետք»,- «կարմիր սատանաների» ավագի խոսքերն է մեջբերում United Stand-ը։