«Ալ-Ղարաֆայի» հարձակվող Խոսելուն վերհիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած մրցաշրջանը։ Իսպանացին վերջին մրցաշրջանն անցկացրել է Արքայական ակումբում՝ վարձավճարով «Էսպանյոլից» հանդես գալով:
34-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է իրեն դրսևորել, և «Ռեալում» կարճ ժամանակ անց նա շահավետ առաջարկ է ստացել քաթարական «Ալ-Ղարաֆայից», որը նա ընդունել է։
«Կցանկանայի, որ 25 տարեկան լինեի, որպեսզի կարողանայի մնալ «Ռեալում» ևս հինգ կամ վեց տարի: Բայց ես բախտ ունեցա իրականացնելու իմ մանկության երազանքը և խաղալու այս ակումբում։
Այդ մրցաշրջանը, հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք միասին ձեռք բերեցինք, ինձ հետ պատահած ամենալավ բանն էր»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։