«Վեսթ Հեմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակադեմիայի 15-ամյա ֆուտբոլիստ Օսկար Ֆեյրսը մահացել է գլխուղեղի քաղցկեղից։
Լոնդոնյան ակումբը հայտնում է, որ մինչև 15 տարեկանների դարպասապահը մահացել է «քաղցկեղի դեմ խիզախ պայքարից հետո»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականի օգոստոսին տղայի մոտ 7 սանտիմետրանոց ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Նրա մոտ սկզբում սխալ ախտորոշվել է մտավոր խնդիրներ և միգրեն, սակայն հետագայում կարողացել է բացահայտել իր առողջական խնդիրների իրական պատճառը։
2023 թվականի ամառվանից Ֆեյրսը յոթ վիրահատության է ենթարկվել, անցել է քիմիաթերապիայի և ռադիոթերապիայի, սակայն դա չի փրկել ֆուտբոլիստի կյանքը։