Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին ճանաչել է 2024 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց մադրիդյան ակումբի մեկ այլ խաղացող՝ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Հիշեցնենք, որ Ռոդրին 2023/24 մրցաշրջանի վերջում նվաճեց «Ոսկե գնդակը»։
2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ IFFHS-ի.
1. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի, Իսպանիա) – 191 միավոր,
2. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ, Բրազիլիա) – 166 միավոր,
3. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ, Անգլիա) – 62 միավոր,
4. Լամին Յամալ (Բարսելոնա, Իսպանիա) – 39 միավոր,
5-6. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, Նորվեգիա) – 35 միավոր,
5-6. Դանի Կարվախալ (Ռեալ Մադրիդ, Իսպանիա) – 35 միավոր,
7. Տոնի Կրոս (Ռեալ Մադրիդ, Գերմանիա) – 10 միավոր,
8. Հարի Քեյն (Բավարիա, Անգլիա) – 9 միավոր,
9. Լաուտարո Մարտինես (Ինտեր, Արգենտինա) – 8 միավոր,
10. Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ/ՊՍԺ, Ֆրանսիա) – 7 միավոր։