Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի։

«Ես մաշկային խնդիրներ ունեմ։ Ես պետք է հակահիստամիններ ընդունեմ երկու-երեք տարի։ Ես մարդ եմ, ով երբեմն նյարդայնանում է։ Այո՛։ Վատ օրեր ունեմ, շատ եմ սխալվում, կոպտությունը նյարդայնացնում է։

Այո, երբեմն ես կորցնում եմ ինքնատիրապետումը։ Ես լավ չեմ քնում և ունեմ մարսողական խնդիրներ, միշտ պետք է թեթև սնունդ ուտեմ։ Երեկոյան միայն ապուր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 0։2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»։