Կիլիան Մբապպեն բաց է թողել ակումբի Սուրբ Ծննդյան ճաշը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն բաց է թողել ակումբի Սուրբ Ծննդյան ճաշը։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստը հիվանդացել է գրիպով։

Մադրիդի «Ռեալի» Սուրբ Ծննդյան ընթրիքին մասնակցել են ֆուտբոլի և բասկետբոլի տղամարդկանց և կանանց թիմերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալի» հետ մեկնելու է Կատարում կայանալիք Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ։