«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից երկուխաղյա որակազրկումը հանելու դեմ կատալոնական ակումբի բողոքը մերժվել է, հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։ Այսպիսով, գերմանացի մասնագետը բաց կթողնի Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ երկու հանդիպումները՝ «Լեգանեսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է Հանս-Դիտեր Ֆլիկին՝ Լա Լիգայի 16-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (2։2) իր պահվածքի համար։
Գերմանացի մասնագետը վիճել է մրցավարի հետ, ինչի համար կարմիր քարտ է ստացել։ Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Ֆլիկը կարգապահական կոմիտեի որոշմամբ երկու խաղով որակազրկում է ստացել։