«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերի հետ աշխատանքի մասին։
«Ես շատ հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատել Քոուլի հետ։ Անկեղծ ասած, ես բախտ եմ ունեցել աշխատելու նրանց բոլորի հետ։ Քոուլը տարբերվում է մնացածից, բայց մենք այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնց հետ գլխավոր մարզիչը, այս դեպքում ինքս, ուրախ և հպարտ կլինեի աշխատել։
Պալմերի վստահությո՞ւնը։ Շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ այդպես են վարվում։ Նրանք կարծես շատ չեն հետաքրքրվում, բայց դա պարզապես նրանց ապրելակերպն է, և այս ապրելակերպը նրանց ավելի շատ ազատություն է տալիս, նրանք կարող են հանգստանալ, և դուք կարող եք տեսնել, որ Քոուլը նույնն է։ Քոուլն այսպիսին էր հինգ տարի առաջ, և նա դեռ նույնն է։
Պետք չէ էներգիա վատնել՝ փորձելով համոզել նրան այլ կերպ վարվել։ Նա իրեն ճիշտ այնպես է պահում, ինչպես պետք է՝ կենտրոնանալով ֆուտբոլի և կարևոր բաների վրա։ Ամենակարևորն այն է, որ նա սիրում է ֆուտբոլ։ Նա միշտ առաջիններից է, ով գնում է մարզումների, սկսում է խաղալ գնդակով, ու հենց այդ պահին պարզ է դառնում, թե ով է իրականում սիրում ֆուտբոլ, ով պարզապես խաղում է»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։