Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվող խաղի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպումը։

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում դեկտեմբերի 15-ին կկայանա մանչեսթերյան դերբին։

«Երկու թիմերն էլ պայքարում են, բայց հուսով եմ, որ մենք կարող ենք իսկական դերբիի համը ճաշակել։

Եվ ես գիտեմ, որ այս հանդիպումը կարևոր է երկրպագուների համար։ Հիմա իմ խնդիրն է բարելավել թիմի խաղը և հաղթել հանդիպումներում, և մենք կփորձենք հաղթել։

«Մանչեսթեր Սիթին» այժմ մեզանից ավելի լավ վիճակում է խաղի, ոճի և վստահության առումով, ուստի մենք պետք է կենտրոնանանք շատ ասպեկտների վրա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։