Ալֆոնսո Դևիսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է մնալ գերմանական գրանդում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է տվել երկարաձգել գործող պայմանագիրը։ Դևիսը կստորագրի պայմանագիրը, եթե նրան գոհացնի գործարքի ֆինանսական կողմը։

Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։