🎥«Վալյադոլիդի» երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել Ռոնալդոի դեմ՝ տրիբունաներում թենիս խաղալով

«Վալյադոլիդի» երկրպագուները Լա Լիգայի 15-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի մեկնարկից առաջ բողոքի ակցիա են կազմակերպել մարզադաշտում՝ ընդդեմ ակումբի սեփականատեր և նախագահ Ռոնալդոի։

Երկրպագուները դժգոհ են ակումբի ղեկավարությունից և պահանջում են փոփոխություններ՝ արդյունքը բարելավելու համար։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստին մեղադրում են ակումբի գործերից դուրս գալու, այն հեռվից ղեկավարելու մեջ։

«Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ երկրպագուները բաժանել են 7000 պաստառ՝ «Ռոնալդո, արի տուն», որոնք ցուցադրվել են թիմի խաղադաշտ մտնելիս։

Բացի այդ, երկրպագուները թենիս են խաղացել տրիբունաներում։ Ըստ Marca-ի՝ 48-ամյա Ռոնալդոն զբաղված էր թենիսով, երբ անցած շաբաթ «Վալյադոլիդը» պարտվեց «Խետաֆեին» (0։2)։

Հիշեցնենք, որ «Վալյադոլիդը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։