Մադրիդի «Ռեալը» մի քանի զեկույցներ է ստացել Կիլիան Մբապպեի ֆիզիկական վիճակի մասին

Նախքան անցյալ ամառ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելը, Մադրիդի «Ռեալը» մի քանի զեկույցներ ստացավ ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին՝ ցույց տալով նրա բոլոր ցուցանիշների անկումը 2018 թվականից ի վեր, երբ ֆրանսիացին ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի, ակումբի ստացած զեկույցների տվյալները ցույց են տալիս, որ մրցաշրջանից մրցաշրջան Մբապպեի ցուցանիշները, ինչպիսիք են անցած հեռավորությունը, գործողությունների ինտենսիվությունը և արագությունը, վատթարացել են։ Չնայած դրան, «Արքայական» ակումբը կասկած չուներ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորության մեջ և կարծում էր, որ նա կբարելավի իր ներկայիս մարզավիճակը։

Հիշեցնենք, որ Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։