CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթելուց հետո ձեռքից բաց թողեց հաղթանակը🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել «Ֆեյենորդին»։ Հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվեց՝ 3։3 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։

Հյուրերի կազմից աչքի ընկան Անիս Հաջ Մուսան, Սանտյագո Խիմենեսը և Դավիդ Գանզկոն։

Նշենք, որ մինչև հանդիպման 75-րդ րոպե անգլիական ակումբը հաղթում էր երեք գնդակի տարբերությամբ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական արդյունքը։

Խաղի տեսությունն՝