«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ամփոփել է «Իպսվիչի» դեմ հանդիպումը, որը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Ես գիտեմ, որ երկրպագուները հիասթափված են, բայց մենք հիմա շատ բան ենք փոխում, և կան նաև շատ հանդիպումներ առջևում:
Մենք դեռ երկար ենք տանջվելու։ Կփորձենք հաղթել մյուս հանդիպումներում, բայց դրա համար ժամանակ կպահանջվի։
Մենք պետք է հաղթենք, բայց այսօր կարող էինք պարտվել, եթե չլիներ Օնանան, այնպես որ մենք պետք է գիտակցենք դա և պրագմատիկ լինենք ամեն ինչում:
Մեկ տարի հետո մենք կամ նույն վիճակում կլինենք՝ նույն խնդիրներով, կամ հիմա մի փոքր ռիսկի կդիմենք, կտուժենք ու մեկ տարի հետո ավելի ուժեղ կլինենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ամորիմը։