Երեք գրանդ ակումբներ պայքարում են «Ատալանտայի» կիսապաշտպանի համար

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ը, «Մանչեսթեր Սիթին» միացել է ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հետ պայքարին 25-ամյա բրազիլացու համար։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Էդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։