Իսպանացի հարձակվող Լամին Յամալն ու «Բարսելոնան» պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։
Չափահաս դառնալուց հետո Յամալը վեց տարով պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Համաձայնագիրը կներառի 1 մլրդ եվրո փոխհատուցման գումար, հայտնում է El Chiringuito-ն։
Յամալը կդառնա 18 տարեկան 2025 թվականի հուլիսի 13-ին։
Այս մրցաշրջանում Յամալը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։