«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու մասին։
«Ես արդեն բանակցություններ էի ունեցել ակումբների հետ, այնպես որ դա նորմալ էր, բայց այն ժամանակ ես զգացի, որ դա այն վայրն է, որտեղ ես լավն եմ, որ դա ճիշտ ակումբ է և ճիշտ ժամանակ ինձ համար: Դժվար էր հեռանալ «Սպորտինգից», բայց ես ստիպված էի դա անել»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռուբեն Ամորիմը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։