«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «Կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի արձագանքի մասին 39-ամյա մասնագետի այս պաշտոնում նշանակվելու վերաբերյալ։
«Ժոզե Մոուրինյոն ինձ հաղորդագրություն է ուղարկել: Նա գրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է՝ մեծ մարդկանցով, և որ այդպես էլ մնում է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչն է եղել 2016-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Եվրոպա Լիգան, Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։